ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Ոչ մի սադրանք անպատիժ չի մնա

Ոչ մի սադրանք անպատիժ չի մնա
22.02.2015 | 13:00

Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանային վարչության պետ, գեներալ-մայոր Վյաչեսլավ Բիրյուկովը վստահ է, որ սահմանապահները պատվով կկատարեն իրենց հանձնարարությունները։ Փետրվարի 21-ին Արմավիրի սահմանապահ ջոկատում երդմնակալության արարողության ժամանակ իր ելույթում գեներալ մայորը շնորհակալություն է հայտնել նորակոչիկների ծնողներին որդիների մեջ հայրենասիրություն սերմանելու համար։ «Հայկական ընտանիքներում առաջին տեղում միշտ եղել են հայրենասիրությունն ու հավատարմությունը»,- ընդգծել է Վյաչեսլավ Բիրյուկովը։ Սահմանային վարչության պետը վստահություն է հայտնել, որ սահմանապահները պատվով կպաշտպանեն Հայաստանի և ԱՊՀ արտաքին սահմանները։ 2015 թ. երկու կարևոր իրադարձությունների՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի ֆոնին Բիրյուկովը կոչ է արել սահմանապահներին հատկապես զգոն լինել և ընդգծել է, որ ոչ մի սադրանք անպատիժ չի մնալու։ «Նրանք, ովքեր սադրիչ գործողությունների դիմելու հույսեր են փայփայում, պետք է հաստատ իմանան, որ ոչ մի նման քայլ նրանց չի հաջողվի»,- հայտարարել է գեներալ մայոր Բիրյուկովը։

Դիտվել է՝ 2925

Մեկնաբանություններ